Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։
Նրա խոսքով՝ կատարվել է նախնական համաժամացում Ռուսաստանի էլեկտրացանցերի հետ, և արդյունավետ տեխնիկական քայլեր են ձեռնարկվել Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրական ցանցի ընդհանուր համաժամացման համար, որպեսզի երկիրը կարողանա էլեկտրական կապ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի կայունությունը: