00:00:00

«Հաշվեհարդարի ժամը եկել է»․ Թուրքիան հարվածել է Սիրիային և Իրաքին

12:46, 20 նոյեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները օդային հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին: 

«Հաշվեհարդարի ժամը եկել է», - գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Ըստ թուրքական լրատվականների՝  հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև հրետանու ստորաբաժանումներ: Աղբյուրները չեն բացառում օդային գործողությունից հետո անդրսահմանային գործողության ցամաքային մասի իրականացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր