00:00:00

Դանակահարություններ՝ Երևանում. 45-ամյա և 20-ամյա տղամարդիկ դանակի բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

10:32, 20 նոյեմբեր 2022 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 01։00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ե-ն է։

Նույն օրը, ժամը 01։20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել են, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակչ՝ 22-ամյա Հայկ Պ-ն է։ի

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները տվյալ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սաքանյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի դիմացից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Երևանի բնակիչ՝ 18-ամյա Գուրգեն Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին և տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր