00:00:00

Երևանում 19-ամյա վարորդը Mercedes-ով վրшերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մшհшցել է

23:59, 19 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադը՝ բժիշկ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայրը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր