00:00:00

Բուլղարիայում ձերբակալել են Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի

11:19, 19 նոյեմբեր 2022 Աշխարհ

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Բուլղարիայի Ազգային հեռուստընկերությունը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

 

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։

 

Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, 81-ը ՝ վիրավորվել: Պայթյունի հիմնական վարկած դիտարկվում է ահաբեկչությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր