00:00:00

Իտալիայում հայտարարել են, որ ԵՀ-ն գազի գների շեմի վերաբերյալ վերջնական նախագիծը կներկայացնի նոյեմբերի 24-ին

11:01, 19 նոյեմբեր 2022 Աշխարհ

Իտալիայի շրջակա միջավայրի եւ էներգետիկ անվտանգության հարցերով նախարար Ջիլբերտո Պիկետտո-Ֆրատինը La Stampa թերթում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել է, որ Եվրահանձնաժողովը գազի գների շեմի վերաբերյալ վերջնական նախագիծը կներկայացնի նոյեմբերի 24-ին։

Նրա խոսքով՝ Իտալիան ընդհանուր առմամբ դրական է գնահատում այդ առաջարկը։ «Նոյեմբերի 24-ին Եվրոպական խորհրդում կներկայացվի վերջնական տեքստը, եւ մենք կանդրադառնանք մանրամասներին»,-ասել է նա։

Նա նշել է ,որ այդպիսով հնարավոր է հակազդել շուկայական սպեկուլյացիաներին եւ զսպել մասնավոր ընկերությունների եւ տնային տնտեսությունների համար էներգակիրների գների աճը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր