00:00:00

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Nissan Pathfinder»-ը կամրջից ընկնել է երկաթգծի վրա՝ բախվելով բեռնատար գնացքին. Կա 4 զոհ

09:09, 19 նոյեմբեր 2022 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր