00:00:00

Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը դիտարկում է Դուբայում կամ Նյու Յորքում ընտանեկան գրասենյակ բացելու հնարավորությունը

19:33, 18 նոյեմբեր 2022 Աշխարհ

Նավահանգիստներով եւ էլեկտրականությամբ զբաղվող Adani Group կոնգլոմերատի նախագահ Գաուտամ Ադանին՝ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, դիտարկում է Դուբայում կամ Նյու Յորքում ընտանեկան գրասենյակ բացելու հնարավորությունն ու իր ընտանիքի անձնական միջոցներն այնտեղ ներդնելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրների՝ այս տարի Ադանիի անձնական ունեցվածքն աճել է 58 միլիարդ դոլարով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի ամենահարուստ մարդկանց շրջանում՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի: Այն նաեւ արտացոլում է մագնատի եւ նրա ընտանիքի ավելի ու ավելի գլոբալ հավակնությունները, քանի որ Adani Group-ը զգալի արտասահմանյան ձեռքբերումներ ունի Հնդկաստանում։

Ադանիի ընտանիքը ներկայումս ծրագրեր է քննարկում խորհրդատուների եւ հարկային փորձագետների հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր