00:00:00

Դшնшկшհաшրություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

21:34, 18 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի և բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։

Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Արտակ Մանուկյանի, պարեկ Սեդրակ Մարդոյանի, կրտսեր պարեկ Նարեկ Ասլանյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Բաղյան 9 շենքի բակից, որտեղ պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր և տեղում սահմանազատել են տարածքը, մինչև ժամանել է քննչակամ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոռացումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր