00:00:00

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. Մարալիկի բամբակի գործարանում կրակի տարածման դեմ պայքարել են հրշեջ-փրկարարներն ու գործարանի աշխատակիցները

18:23, 18 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր` նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ խոշորացված համայնքի բամբակի գործարանի երկահարկանի պահեստում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մարալիկի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 49 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Մինչ հրշեջ փրկարարների օպերատիվ ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։

Կրակի տարածումը հրշեջների ու քաղաքացիների շնորհիվ կանխվել է։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 
   
 
shamshyan.com

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր