ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ հերթական գնդակոծությանը.
«Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և ես հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ»,- այսպես է մեկնաբանել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Արցախում ադրբեջանական զինուժի կողմից այսօր խաղաղ բնակչության գնդակոծությունը։