Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Ս․-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում իր խոշոր եղջրավոր անասուններին արածեցնելիս է եղել Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Նիրվանա» կոչվող հյուրանոցային համալիրի հարակից տարածքում, որտեղ գնացքի գծերի հարևանությամբ տղամարդու կախված դի է հայտնաբերել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քնիչները նշված վայրում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 79-ամյա Ռ․ Գ․-ի դին։
Արտաքին զննությամբ՝ բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։