ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչ Ա.Օ.-ին պատկանող տնամերձ հողամասում պահվող չոր խոտը հրկիզելու և հրդեհի տարածման արդյունքում ընդհանուր 1.058.215 ՀՀ դրամ գումարին համարժեք նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։