ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ժամանակ տարածաշրջանում է եղել։
Այդ մասին ասել է Ռիքերը՝ նշելով․«Հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը»։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր հանդիպումները զուգորդվում էին Բլինքենի, Ջեյք Սալիվանի, Դոնֆրիդի, ու պաշտպանության նախարարության գործընկերների հետ երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին․«Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը։ Եվ՛ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և՛ այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումներին՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»:
Չայած վերջին ռազմական գործողություններին, Ռիքերին ոգեշնչում է խաղաղ գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը։ Նա Պրահայի հանդիպման, իր բնորոշմամբ, 2 նշանակալի արդյունք է ընդգծել, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել․
«Սահմանի հարցերը քննարկելու համար որպես հիմք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելն ու ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշումը»։