00:00:00

Մի քանի խոշոր տնտեսություններ բախվում են ռեցեսիայի մեջ հայտնվելու իրական ռիսկի․ ԱՀԿ

19:22, 16 նոյեմբեր 2022 Աշխարհ

Մի քանի խոշոր տնտեսություններ բախվում են ռեցեսիայի մեջ հայտնվելու իրական ռիսկի։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան։

«Հնարավոր է, որ որոշ երկրներ ռիսկի են դիմում՝ հայտնվել ռեցեսիայի մեջ»,-Reuters-ին ասել է Իվեալան։

«Իհարկե, դրա ազդեցությունը կարող է բավական նշանակալի լինել զարգացող շուկաների եւ աղքատ երկրների համար, որոնց վերականգնման համար անհրաժեշտ է զարգացած երկրների արտաքին պահանջարկը»,-հավելել է Իվեալան։

Անցած ամիս ԱՀԿ-ն կանխատեսել է, որ համաշխարհային առեւտուրը 2023 թվականին կաճի ընդամենը 1,0 տոկոսով, ինչը կտրուկ ցածր է այս տարվա կանխատեսվող 3,5 տոկոս աճից։

Իվեալան ասել է, որ ինքը կոչ է արել G20-ի ղեկավարներին փուլ առ փուլ վերացնել սննդամթերքի արտահանման սահմանափակումները, որոնք վնասում են աղքատ երկրներին՝ բարձրացնելով սննդի գները:

Նա նաեւ հույս է հայտնել, որ ինչ-որ բեկում կլինի ԱՀԿ վեճերի լուծման համակարգի բարեփոխման մեջ, որը կաթվածահար է եղել 2019 թվականից ի վեր, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը արգելափակեց գլոբալ առեւտրային վեճերը դիտարկող վերաքննիչ մարմնի դատավորների նշանակումը: «Ամերիկացիներն ակտիվորեն խորհրդակցում են այլ անդամների հետ ոչ ֆորմալ մակարդակով»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր