00:00:00

Մակրոնը Twitter-ում թուրքերեն գրառում է արել Էրդողանի հետ հանդիպման մասին

09:57, 16 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն և թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին:

 

Տեղադրելով հանդիպման լուսանկարը՝ Մակրոնը դրան կցել է հետևյալ գրառումը. «Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»:

Հիշեցնենք, որ Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20)  երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ ավելի վաղ թուրքական կողմի տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել մի շարք հարցեր, այդ թվում հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր