Tert.am-ի տեղեկություններով վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին՝ Ավետիք Բաբայանը։ Նոյեմբերի 14-ի երեկոյան Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իրար են բախվել Opel Astra, Honda CRV, Nissan Tiida և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, բռնկվել է հրդեհ։
Ավետիք Բաբայանը և ևս մեկ վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվեն են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ նա աշխատում է Ոստիկանության կրթահամալիրում։