00:00:00

«Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի հարցուպատասխանին

10:53, 16 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ամսիներ շարունակ փողոցային պայքար իրականացրած խորհրդարանական ընդդիմությունը վերադարձել է Ազգային Ժողով։ Երեկվանից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց այս որոշումը,  բացատրելով, թե որքան կարևոր է, որ հենց այս փուլում իրենք ներկա լինեն խորհրդարանում։

Բայց ԱԺ նիստերին մասնակցելը չի ենթադրում թերևս միայն  գրանցվել ու քվեարկություններին մասնակցել։ Այսօր ԱԺ-ում նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան։ Նիկոլ Փաշինյանն է գործադիրի անդամների հետ գալու ԱԺ, ու ընդդիմադիր խմբակցություններն ունեն լավ հնարավորություն հարցեր ուղղելու, ասելու այն, ինչ այս ընթացքում ասել են, սակայն ընդդիմադիր պատգամավորները այդ ժամին արդեն ԱԺ նիստերի դահլիճում չեն լինի։

Դեռ երեկ էին «Պատիվ ունեմ» խմբակցությունից հայտնել, որ կառավարություն- խորհրդարան հարցուպատասխանին չեն մասնակցելու։ «Հայաստան» դաշինքից էլ ասել էին, որ վերջնական որոշում չունեն։

Սակայն Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ընդդիմադիր այս խմբակցությունում ևս որոշել են հարցուպատասխանին չմասնակցել։ Ու հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի միայն ՔՊ-ականների հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր