Հորդորել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահպանել բանակցությունների տեմպը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների զրույցներից հետո։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս ջանքերին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ: