00:00:00

Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքում երկու հրթիռ է ընկել, զոհեր կան․ լեհական ԶԼՄ-ներ

19:11, 15 նոյեմբեր 2022 Աշխարհ

Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, որն էլ իր հերթին  հղում է արել  ոչ պաշտոնական աղբյուրներին։

Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյևոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։

Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր