ԵՄ երկրները պետք է միասին աշխատեն՝ իրենց ռազմական պաշարները համալրելու համար եւ խուսափեն միմյանց հետ մրցակցությունից՝ Ուկրաինա զենքի շարունակական մատակարարման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
27 անդամ պետություններ մտադիր են մինչեւ 2025 թվականը ավելացնել ռազմական բյուջեները մինչեւ 70 միլիարդ եվրո։
Ըստ EDA-ի՝ պաշտպանական ծրագրերում բոլոր ներդրումների միայն 18 տոկոսն է կապված անդամ պետությունների միջեւ համագործակցության հետ, եւ եվրոպական նախագծերում ներդրումները հաճախ համարվում են ավելի ժամանակատար եւ բարդ: