ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ասել է, որ արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես նաև փորձել «մեկուսացնել» միջազգային ասպարեզում։
«Մենք կշարունակենք մեկուսացնել Ռուսաստանը միջազգային ասպարեզում, սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության դեմ: Մենք պատրաստ ենք ուժեղացնել սահմանափակող միջոցները, պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների դեմ, որոնք զենք են մատակարարում և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ Իրանին և Բելառուսին»,- ասել է Բորելը։