00:00:00

ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

17:44, 14 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հայտարարությունից:

ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել, և որևէ միջադեպ չի արձանագրվել: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցում Ամարասի և Գանձասարի վանքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր