SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խմբերը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Կարբի գյուղից հիվանդանոց են տեղափոխել 10 քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գտնվող գազի կաթսայի անսարք լինելու պատճառով առաջացած շմոլ գազից թունավորվել ու «Աշտարակ» ԲԿ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 62-ամյա Ավետիք Մ․-ն, 34-ամյա Ամբերդ Մ․-ն, 1-ամյա Էլինա Մ․-ն, 4-ամյա Նարե Մ․-ն, 40-ամյա Զավեն Մ․-ն, 7-ամյա Մարինե Մ․-ն, 4-ամյա Ավետիք Մ․-ն, 9-ամյա Արփի Մ․-ն, 32-ամյա Աննա Լ․-ն և 26-ամյա Մարիամիկ Թ․-ն։
«Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ և ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում հնարավոր է եղել փրկել բոլորի կյանքը։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։