00:00:00

ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց թշնամու․ ՌԴ փոխարտգործնախարար

05:32, 14 նոյեմբեր 2022 Աշխարհ

ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու, և այսօր էլ նոր տարածքներ փնտրելով այն տեղաշարժվում է դեպի Ասիա, դեպի Չինաստանի սահմանները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու: Առանց թշնամու այն կմեռնի: Ամենակարևորը թշնամու կերպար ստեղծելն է՝ մոտենալով այդ պոտենցիալ թշնամու սահմաններին»,- ասել է Գրուշկոն:

Նրա խոսքով՝ այժմ դաշինքն իր շահերի գոտի է հռչակել Ասիան, ուստի իրենք իրենց պաշտպանական ներուժը մոտեցնում են Չինաստանի սահմաններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր