00:00:00

Երևանում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել նկարիչ, քանդակագործ, Գևորգ Մշեցի Ջավրուշյանը. shamshyan.com

14:53, 13 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Դավիթի Բեկի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նույն վաշտի պարեկներին են  մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ Դավիթ Բեկի 89/1 հասցեի դիմաց՝ ավտոմեքենայի մեջ, քաղաքացու ինքնացգացողությունը վատացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ահազանգել են 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ցավոք, արձանագրել է Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Տարոն Ներսիսյանն ու Արթուր Ջանազյանը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 64-ամյա Գևորգ Ջավրուշյանն էր, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ջավրուշյանը ճանաչված ու սիրված  նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանն է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր