Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ցուլը հարձակվել է մարդկանց վրա՝ նրանց մարմնական վնասներ հասցնելով։
«Շատ մանրամասների չեմ տիրապետում։ Քաղաքից է եղել ցուլը, ուրիշ տեղից չի եկել, մի տեղից փախչել է այլ տեղ։ Հինգ քաղաքացի է վիրավորվել, բոլորի վիճակը բավարար է, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։