Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շակիր Օզքան Թորունլարին Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին: Որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել դեսպան նշանակել Իսրայելում եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
Թորունլարն ավելի վաղ զբաղեցրել է Պաղեստինում դեսպանի պաշտոնը։