00:00:00

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը քննարկումներ կանցկացնեն ՄԻԵԴ-ում

23:29, 11 նոյեմբեր 2022 Հասարակություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դեկտեմբերի 1-9-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիա (Ստրասբուրգ), որտեղ կկայանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն մասնակցելու և քննարկումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է նոյեմբերի 11-ին։ Այն հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-9-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր