Ամենաանցանկալի բանն է, որ ֆուտբոլը ստորադասվի քաղաքականությանը։ Ցանկալի կլինի, որ ՀՀ-Թուրքիա հանդիպումը դիտվի որպես շատ սկզբունքային, շատ կարևոր, բայց ֆուտբոլային հանդիպում։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը․
«Առաջին հանդիպումը մարտ ամսին է՝ Հայաստանում, դա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է։ Գլխավոր մարզչի թեկնածուներ կան, չեմ կարող ասել, որ երկրից են, շատ կարևոր է, որ երկրով չենք որոշում։ Մեկ սկզբունքով ենք որոշում՝ որքանով է Հայաստանի հավաքականին այս պահին հարմար։ Մեր որոշումը բավականաչափ արդյունավետ կլինի, թեկնածուների մեջ կան հայտնի մարդիկ։ Չենք բացառում, որ վերջում հայաստանցի մասնագետի ընտրենք»,-ասել է Մելիքբեկյանը։
Նա կրկին ասել է, որ Հենրիխ Մխիթարյանի առջև հավաքականի դռները բաց են և հույս հայտնել, որ մարզիչ ունենալուց հետո կվերադառնան այդ թեմային ու կխոսեն Մխիթարյանի հետ։ ՀՖՖ նախագահն ասել է, որ չի պատկերացնում մարզիչ, որը կհրաժարվի Մխիթարյանի ծառայություններից։