00:00:00

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

21:08, 10 նոյեմբեր 2022 Հասարակություն

2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 522 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, 740-ը՝ վաճառել։

Այս մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշները։ Սա առուվաճառքի ընդհանուր գործարքների 9,5%-ն է կազմում։ 466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 684-ի դեպքում՝ վաճառող, իսկ 56 առուվաճառքի գործարքի դեպքում՝ երկու կողմն էլ օտարերկյա քաղաքացիներ են եղել։

Անշարժ գույք ձեռք բերած և վաճառած օտարերկրյա քաղաքացիները հիմնականում եղել են ՌԴ, ԱՄՆ, ԻԻՀ, Սիրիայի, ԱՊՀ և եվրոպական պետությունների քաղաքացիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր