00:00:00

Ողբերգական դեպք․ Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի

16:38, 10 նոյեմբեր 2022 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին և ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 135 Դ շենքի բակ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 70-ամյա Ե․ Ե․-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել, նետվելով 5-րդ հարկից։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր