00:00:00

44-օրյա պատերազմը բոլոր առումներով անարդար եւ չկազմակերպված էր․ Արցախի թեմի առաջնորդ

19:51, 09 նոյեմբեր 2022 Հասարակություն

Պատերազմի ավարտից երկու տարի անց որեւէ գիտակից հայ չի կարողանում համակերպվում, որ ինքը ոչ միայն պարտվել է, այլ նաեւ, որ այդ ամենը եղել է անարդար կերպով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Առաջին անգամը չէր, որ մենք պատերազմական գործողություն էինք տեսնում։ Բայց սա բոլոր առումներով անարդար եւ չկազմակերպված պատերազմ էր, որի ամբողջ իմաստը կորսված է։ «Քաջերը քաջերի դեմ ելան, երկու կողմն էլ պարտություն կրեց» արտահայտությունն այս պատերազմի մասին չէր, մեր դիմաց քաջեր չէին, այստեղ կազմակերպված ծուղակ էր, եւ մենք արձանագրեցինք այս խայտառակ պարտությունը»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Անգնահատելի եւ անկշռելի է այն հոգեւոր արժեքը, որն այժմ ոչնչացնում է Ադրբեջանը։

«Մշակութային եղեռն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման ծանրակշիռ կազմակերպությունն ուղղակի չի արձագանքում, այդ նույն կազմակերպությունն այսօր մշակութային բարձր արժեքների մասին է խոսում»,- նկատեց եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ չնայած կրած ծանր կորուստներին,  , մարդիկ կարող են վստահություն ունենալ իրենց վաղվա օրվա նկատմամբ, եթե արդարության նշույլներ տեսնեն քաղաքականության մեջ։

«Եթե դա չկա, հիասթափությունը եւ խուճապն առաջնահերթություն են դառնում։ Բայց եթե դրանք առկա են, մարդիկ ամուր կառչում են իրենց հողից եւ ոգին դառնում է անպարտելի։ Մենք Վեհափառի օրհնությամբ մեր հովվական ծառայության մեջ ժողովրդին փորձում ենք ասել, որ ամեն ինչ վերջացած չէ, արցախցին պետք է շարունակի ապրել։ Արցախի քաղաքական ուժերը եւս այս քաղաքականությամբ են շարժվում, որ յուրաքանչյուրս ջանք պետք է գործադրի, որ արցախցին մնա։ Միաժամանակ պետք է Հայաստանի եւ Սփյուռքի այցելություններն Արցախ ավելի մեծացնել, որովհետեւ գնալ-գալով Արցախը կապրի»։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվել են։ Սեպտեմբերին եւ հոկտեմբերին երկու խումբ այցելել է Դադիվանք․ «Սնունդը, կապը կա։ Մեր սպասավորները խաղաղապահների հետ ներդաշնակ կերպով ապրում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր