Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ տաշիրցի երկու տղամարդ քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկի տանիքը ապամոնտաժելուց հետո տախտակները գողացել են:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, նրանք Տաշիր քաղաքի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: 31-ամյա և 38-ամյա տղամարդիկ, մեքենայում առկա գողոնով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: