00:00:00

Բոլոր նրանք, որոնք շտապեցնում են այսօր կնքել խաղաղության պայմանագիր, դնում են դանդաղ գործողության ական. Խ. Հարությունյան

16:47, 09 նոյեմբեր 2022 Հասարակություն

Կարեւոր բանաձեւը Արցախի հարցում հետեւյալ պնդումն է՝ կոնֆլիկտը կարգավորված չէ. այս մոտեցումը պաշտպանություն է ստանում նաեւ ազդեցիկ քաղաքական խաղացողների կողմից՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Եթե մենք պահանջում ենք եւ հասնում ենք նրան, որ իշխանությունն ընդունի, որ հակամարտությունը կարգավորված չէ, մենք հնարավորություն ենք ստանում վերադառնալ բանակցային գործընթացին: Իմ կարծիքով ընդդիմությունը պետք է այդ հարցադրումը դնի: մեր պահանջը գործող խաղացողներին պետք է լինի, կոնֆլիկտը կարգավորված չէ պարոն Միշել, պարոն Բայդեն:

Արդյոք հանրությունը կարող է գործող իշխանություններից պահանջել այս բանաձեւը, ես կարծում եմ՝ այո»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա խոսեց նաեւ խաղաղության պայմանագրի հասնելու մասին. «Ստեղծված իրավիճակում խաղաղություն թշնամի երկրների միջեւ «հորս արեւ, խոստանում եմ» սկզբունքով չի կարող լինել: Խաղաղության բանաձեւը մեկն է՝ ուժերի այնպիսի հարաբերակցություն, որ կողմերից որեւէ մեկին ձեռնտու չլինի միակողմանիորեն այդ թվում ռազմական ճանապարհով օգուտներ քաղելը: Այսօր այդպիսի հարաբերակցություն գոյություն չունի, հետեւաբար, բոլոր նրանք՝ միջազգային խաղացողները, որոնք պահանջում են, շտապեցնում են այսօր կնքել այդ խաղաղության պայմանագիրը, ըստ էության, դնում են դանդաղ գործողության ական թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե տարածաշրջանի խաղաղության տակ: Այդպիսի խաղաղությունը անշրջելի չի կարող  դառնալ, վաղ, թե ուշ դա կփոխվի եւ կբերի ավելի կործանարար հետեւանքների:

Այսօր Արցախը զիջելով եւ խաղաղության պայմանագիր կնքելով մենք հայտնվելու ենք մեկ ուրիշ շատ երկարաժամկետ ու կործանարար ազդեցությունների ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր