00:00:00

Արդարության վերականգնման ճանապարհին ենք. փաստաբան Գարիկ Սահակյան (լուսանկար)

21:04, 08 նոյեմբեր 2022 Հասարակություն

Փաստաբան Գարիկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արդարության վերականգնման ճանապարհին ենք։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված (կնոջս) հայցը՝ ընդդեմ Վաղարշապատի համայնքապետարանի, մրցութային հանձնաժողովի՝
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայանքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցույթային հանձնաժողովի 23.09.2022 թվականի թիվ 1 որոշումը՝ մրցույթին մասնակցելու թույլատվություն տալու մասին, մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 23.09.2022թ. մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին թիվ 2 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու

Որպես հետևանք՝ 23.09.2022թ. մրցույթում հաղթող ճանաչելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայանքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ»ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութ անցկացնող մրցույթային հանձնաժողովի 23.09.2022 թվականի թիվ 4 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու

Որպես անվավերության հետևանք՝ ՀՀ Վաղարշապատի համայնքի ղեկավար Դ.Գասպարյանի 29.09.2022 թվականի՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին թիվ 247 կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջների մասին։

ՀԳ- Վերոնշյալ իրազեկումը ընկերներիս և սույն գործով հետաքրքրվողների համար է։ Հետագա զարգացումների մասին կիրազեկեմ»: 

 

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր