Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Դավիթաշեն վարրչական շրջանի բնակիչ՝ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը և հայտնել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 19;00-ից մինչև նոյեմբերի 5-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն 1-ին թաղամասում գողացել են շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքռնայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժմում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։