Մոսկվայում մայրը մեկամյա երեխային դուրս է նետել 11-րդ հարկի բնակարանի պատուհանից, երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է։ 26-ամյա կինը նույնպես հոսպիտալացվել է՝ ըստ նախնական տվյալների՝ դեղորայքային թունավորումով։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Կինը հոսպիտալացվել է, նախկինում թունավորվել է դեղորայքով, միևնույն ժամանակ բնակարանից նաև գազի հոտ է զգացվել»,- ասել է աղբյուրը։