Նոյեմբերի 6-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Toyota Prius» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։