00:00:00

Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ Լուսնի» ամբողջական խավարում

21:53, 07 նոյեմբեր 2022 Հասարակություն

Լույս նոյեմբերի 8-ը տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի ամբողջ Հյուսիսային Ամերիկայում: Ասիայում, Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսի մնացած հատվածում այն տեսանելի կլինի մայրամուտից հետո, գրում է Thge Guardian-ը:

Պարբերականը նկատում է, որ խավարման ժամանակ Ուրան  մոլորակը պետք է որ տեսանելի լինի Լուսնից ընդամենը մեկ մատի լայնությամբ՝ նմանվելով պայծառ աստղի:

Խավարումը կտևի մոտ 90 րոպե:

Բացի այդ, Լուսինը կստանա կարմրանարնջագույն երանգ։ Դա տեղի է ունենում, երբ Երկիրն անցնում է Լուսնի և Արեգակի միջև, և Երկրի ստվերը ծածկում է մեր բնական արբանյակը:

Աղբյուրը նշում է, որ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մեծ մասի բնակիչները, ցավոք, հնարավորություն չեն ունենա դիտելու խավարումը: Նրանք պետք է սպասեն մինչև 2025 թվականը, երբ տեղի կունենա այս ֆենոմենը:

Tuesday's 'Blood Moon' eclipse to be the last until 2025

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր