00:00:00

Չեն կարող սուպերմենի շորը հագնել ու կախարդական փայտիկով բոլոր հարցերին լուծում տալ. Սանասարյան

23:53, 17 մայիս 2018

Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե իրեն նշանակելու են աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար։ Նա ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է, թե դեռեւս Բաղրամյանում հայտարարել է, որ կառավարությունում չի լինելու։ «Եթե ուզենայի լինել փոխնախարար, միգուցե նախարար դառնայի։ Ոչ թե ասում եմ, որ պատվաբեր գործ չէ, այլ ի սկզբանե հայտարարել եմ, որ չեմ լինելու կառավարությունում»,- ասել է նա։ Սանասարյանը նաև համբերատար լինել խնդրեց՝ ասելով, որ  նախարարները չեն կարող սուպերմենի շորը հագնել ու կախարդական փայտիկով բոլոր հարցերին լուծում տալ:   https://www.facebook.com/sanasaryan/videos/10216166647977125/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր