Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ին, գրում է ermenihaber-ը։
Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հ․Ա․-ի վիճակը ծանր է։