Նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի 1/4 հասցեում՝ «Շեն դեկոր» շինանյութի խանութի դիմաց, բախվել են КамАЗ մակնիշի ավտոքարշակն ու թուրքական համարանիշներով DAF բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բեռնատարի ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա պարեկներն ու փրկարարները արդեն ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոքարշակը հետընթաց կատարելիս է եղել, երբ DAF-ը բախվել է նրան, DAF-ի վարորդն էլ ազգությամբ թուրք է։