00:00:00

Որքան գումար է աշխատում Հակոբ Հակոբյանը, ինչ երազանքներ ունի և ինչու է մեկնել ԱՄՆ

21:07, 06 նոյեմբեր 2022 Շոուբիզնես

Irakanum.am-ի զրուցակիցն է սիրված և ճանաչված երգիչ Հակոբ Հակոբյանը։

Նախ ուզում եմ, շնորհակալություն հայտնել զրույցին համաձայնելու համար: Գիտեմ, որ վերջին շրջանում շատ հարցազրույցներ չեք տալիս, երկրում վերջին շրջանում տիրող իրավիճակների պատճառով: Հեշտ դուրս եկաք այդ վիճակից, կամ դուրս եկա՞ք, թե՞ ոչ:

 Ցավոք վերջին շրջանում, իսկապես ասելիք չկար, մի տեսակ չես ուզում քեզնից խոսել, չես ուզում պատմել քո գործունեությունից, քանի որ ամբողջովին միտքդ զբաղված է երկրի մասին մտահոգություններով: Չգիտեմ դուրս եկա այս վիճակից թե ոչ, բայց պետք է ասեմ, որ ամեն հնարավոր բան անում եմ, որ «ապրեմ առաջ» քանի  որ առջևում դեռ շատ բան կա անելու: Կյանքը շատ լավ բան է, ես շատ եմ այն սիրում, ու ուզում եմ ապրել այն: Ափսոսում եմ ամեն աննպատակ անցկացրած օրվա համար: Մի տեսակ շատ սկսել եմ շատ գնահատել ինձ տրված օրերը: Այսպիսով կարող եմ պատասխանելով ձեր հարցին ասել, որ փորձում եմ ամեն գնով առաջ քայլել ու շարունակել ստեղծագործել. Քանի  որ հասկանում եմ նաև, որ դա իմ առաքելությունն է, ու ես էլ իմ գործով ու իմ երգերով պետք է մարդկանց դուրս բերեմ այս վիճակից: Ավելացնեմ, որ ես էլ եմ շնորհակալ սպասվող վստահ եմ հաճելի զրույցի համար: Հույս ունեմ ընթերցողին չենք ձանձրացնի:

Հակոբ, արդեն շատ տարիներ ձեզ մարդիկ ճանաչում են ու ժամանակի հետ նրանց թիվն աճում է։ Հեշտ է լինել հայտնի մեկը:

Իրականում ոչ թե հեշտ է կամ դժվար, այլ՝ պարտավորեցնող է: Դու միշտ պետք է լինես այնպիսին ինչպես նրանք սովոր են տեսնել քեզ: Ինձ համար դա դժվար չէ, քանի որ ես այն եմ, ինչ կամ, կյանքում թե հեռուստաէկրանին: Ես չեմ ձևացնում ես ես եմ, ու այսպես է ինձ սիրում ու ընդունում իմ լսարանը: Ու ինձ համար թեկուզ այսքան տարի անց, շարունակում է դուր գալ իմ հայտնիությունը: Ես հպարտանում եմ դրանով: Դա իմ արած աշխատանքի գնահատականն է։

Որպես ռեժիսոր ստացաք մրցանակներ, որպես հաղորդավար սիրվեցիք ու լավագույնների ցանկում եք, որպես դերասան փայլեցիք ամենատարբեր վարկանիշային նախագծերում, որպես երգիչ աննախադեպ հաջողություն ունեցաք. Ինչն է, ո՞րն է գաղտնիքը ձեր հաջողությունների:

Ես հենց նոր պատասխանեցի այս հարցին: Ես չեմ ձևացնում, ես այն եմ ինչ կամ: Ու ես հպարտ եմ, որ ես այսպիսին եմ, ու ավելի երջանիկ եմ, որ մարդիկ կարողացել են ինձ ընկալել իմ տեսակով: Ու եթե դա այդպես չլիներ, եթե ես փորձեի երևալ ավելի բոյով, ավելի բրուտալ, ավելի – ավելի, ես կեղծ կլինեի մարդկանց համար ու նրանք ինձ չէին հասկանա և չէին սիրի ու հետևաբար ես չէին ունենա ոչ մի հաջողություն: Այսինքն իմ հաջողության միակ գաղտնիքը դա անկեղծ լինելն է։ Հավատալն է իմ արած աշխատանքին ու սիրելը այն ինչ անում եմ այդ պահին:

Չեք փոշմանում, որ հանրային մարդ եք։

 Երբեք։ Ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն և բոլոր այն մարդկանց որոնց շնորհիվ ես այն եմ ինչ հիմա կամ: Ես չգիտեմ թե ինչպիսին կարող էր լինել իմ կյանքը եթե ես չունենայի այս ամենը: Ու հանրային լինելը, ճանաչված լինելը ինձ համար ամենօրյա երջանկության առիթ է : Ես ուրախ եմ որ մարդիկ գիտեն ինձ: Քանի որ իմ հետևից չեն վատաբանում, ինձ երբեք վատ բան չեն ասում փողոցում։ Ինձ տեսնում են գրկում ու լուսանկավում: Սա երջանկություն է:

Ի՞նչը դարձավ ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Դա իրական պատերազմն էր։ Մի բան է երբ գրքի մեջ ես կարդում դա մի բան երբ վերապրում ես ու կորցնում…

Ձեր դեռ չիրականացած երազանքը ո՞րն է։

 Երազում եմ շատ սիրուն ընտանիք ունենալու մասին, որտեղ լիքը երեխաներ կան, որտեղ կա շարունակություն ու իմաստ կայքի։ Սա թերևս առաջինը եկավ մտքիս: Իրականում ես շատ երազանքներ ունենմ որ դեռ չեն իրականացել, շատերն էլ լինում են, բայց ես դրանք լրացնում եմ մեկ ուրիշով: Մի տեսակ երազկոտ դուրս եկա: Դրանք կամ երազանքներ են, կամ նպատակներ են, չգիտեմ ինչպես կոչել: Կարևոր է որ ես գնում եմ դրանց ետևից։

 Ինչպես կարող են գրավել ձեր սիրտը:

Կար մի ժամանակ երբ դա շատ հեշտ էր, հիմա՝ ոչ: Տարիների ընթացքում ավելի պահանջկոտ ես դառնում ու գնալով ավելի դժվար ընտրություն ես անում: Ինձ ասում էին շուտ ամուսնացի հետո դժվար է լինելու։ Հա իսկապես դա էդպես է։ Բայց դե ինչպես ասում են   «դե հիմա էսա»: Ամեն ինչ կորած չէ, սակայն ես երազում եմ և ուզում եմ դա, և ես կունենա։  Միգուցե նաև արդեն կա …

Ինչն է հաճախ տխրեցնում և ուրախացնում ձեզ։

 Ինձ ուրախացնել կարող է ամեն մի լավ խոսք, ամեն մի սիրուն միջավայր ու լավ կամեցող մարդկանց միջավայր: Ես ուրախանում եմ երբ ամեն անգամ մի գործ հաջողությամբ է պսակվում, երբ մարդիկ գնահատում են քեզ, երբ խոսում են ու լավն են խոսում քո մասին: Ես առհասարակ ուրախ մարդ եմ, ու նաև ուրախացնել եմ սիրում, դրա համար հիմնականում ուրախ եմ լինում : Իսկ ինչ վերաբեվում է տխրեցնելուն ես դժվար եմ տխրում, ինձ հեշտ չե տխրեցնելը։ Չգիտեմ նույնիսկ ինչը կարող է ինձ հիմա տխրեցնել:

Կարերիա,՞ թե՞ ընտանիք:

Կարիերիա, հետո ընտանիք:

Կարո՞ղ ենք ասել, որ ամբողջ աշխարհում, հայերը ճանաչում են ձեզ: Դե կլինեն մարդիկ, ովքեր հայ են բայց հայկական մշակույթով հետաքրքրված չեն: Բայց եթե մարդիկ այլ երկրներում խոսում են հայերեն, լսում են հայերեն երգեր, նայում են հայկական սերիալ, կինո հեռուստատեսություն, ուրեմն նրանք գիտեն ինձ: Կամ գոնե մի անգամ մի տեղ հաստատ տեսել են։ Ու ես էլի ու էլի շատ ուրախ եմ դրա համար:

 Ինչով է Հակոբը ուրիշ, տարբերվող,  ավելին...

Ես շատ իմանամ, դա դուք պետ է ասեք: Ես այն եմ ինչ կամ։

Հաճախ եք հիշում անցյալը ու մարդկանց, որոնք կային այնտեղ:

Ես ոչ մեկի չեմ մոռանում: Եթե մի մարդու հետ թեկուզ մի լավ օր ունեցել եմ, ապա դա մինչև կյանքիս վերջ կհիշեմ ու շնորհակալ կլինեմ դրա համար : Ոզում եմ ասել, որ անցյալի միայն լավ հիշողությունների վրա եմ կառուցում իմ ապագան:

Ինչը չեք հանդուրժում բացի սուտը:

Ատում եմ սուտը: Բայց դրանից բացի չեմ սիրում նաև կեղծավորներին:

Հակոբ, այս հարցերին խնդրում եմ պատասխանեք արագ ու առանց մտածելու.

Քամի, թե՞ փոթորիկ

 Ավելի լավ է փոթորիկ:

 Ամառ, թե՞ ձմեռ։

 Ամառ։

 Ծով, թե՞ լիճ։

 Ծով, կամ Սևանալիճ, էհ չե ծով։

Մեքենա, թե՞ շքեղ մեքենա։

 Շքեղ մեքենա:

Որքա՞ն գումար եք աշխատում տարեկան։

Վայյյ մի 70.000 երևի։

Առանձնատուն, թե՞ բնակարան:

Առանձնատուն։

Վայր, որտեղ ձեզ կատարյալ երջանիկ եք զգում։

Բեմը ու միայն բեմը, իմ հանդիսատեսի առաջ:

Ամենաթանկ զգեստը կամ կոշիկը կամ աքսեսուարը որ գնել եք:

Ժամ, կոշիկ, բոթաս: Ես սիրում եմ թանկարժեք իրեր, շորեր:

 Ու՞ր մեկնել հանգստի։

ԱՄՆ, մասնավորապես  Լոս- Անջելոս: Հայերը այստեղ շատ շատ են, հավես է:

Եվ  վերջում ու՞մ անունը կտաք հիմա:

Մամաս …

Շնորհակալություն։

Ձեզ նույնպես։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր