SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։50-սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Մանանդյան փողոցում գործող «Ամիկուս» առևտրի կենտրոնի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ։
Տեղում նշված առևտրի կենտրոնի տնօրեն Էդգար Բեգլարյանը հայտնել է, որ այդ օրը, ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրել, ապա բացելով պատուհանը՝ մտել են իր աշխատասենյակ և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 5 մլն դրամ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։