00:00:00

Սուրեն Պապիկյանը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին

15:30, 05 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը:

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։

Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։

Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր