00:00:00

ԱԱ․ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն մեդալների համար

13:14, 05 նոյեմբեր 2022 Սպորտ

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 5-ին մեկնարկում են առանձին գործիքների եզրափակիչները: Նոյեմբերի 5-ին տեղի կունենան նժույգ թափեր, օղակների վարժության եզրափակիչները: Հայաստանն ունի 3 մասնակից: Աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

 

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում ոսկե մեդալի համար պայքարում մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքում նժույգ թափերում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է 2016 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայի Բերն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:

 

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ։ Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։

 

Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր եւ 5-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:

 

Մերդինյանի մասնակցությամբ նժույգ թափերի եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

 

Օղակների վարժության եզրափակիչում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը երկու մասնակից ունի: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

 

Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր։ Նա նույնպես 5-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ, Արթուր Ավետիսյանը՝ 14.466 միավորով 7-րդն է։

 

Օղակների վարժության եզրափակիչը նույնպես կմեկնարկի 17:30-ին:

 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը որակավորման առաջին տեղից է դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ, աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի նոյեմբերի 6-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր