00:00:00

Այսօր` ժամը 15։00-ին, միասնության հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի

12:21, 05 նոյեմբեր 2022 Տեսանյութեր

Այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին միասնության հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի:

Հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի եւ ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին:

Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները եւ քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրեն որեւէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր