00:00:00

Արտաշատում արցախյան 3 պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել

23:05, 04 նոյեմբեր 2022 Հասարակություն

Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ գտնվող գլխավոր ճանապարհի հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 4–ին, տեղադրվել է արցախյան հերոսամարտում, 2016 թվականի ապրիլյան պատերազմում եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար։

Հուշաքարի բացման արարողությանը ներկա են եղել Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ շեխ Բրո Հասանյանը, եզդի ազատամարտիկներ եւ այլք։

Հուշաքարը տեղադրվել եւ տարածքը բարեկարգվել է բելառուսաբնակ եզդի գործարար Սուրեն Մայիսի Ամոյանի միջոցներով։ Ներկաները ծաղիկներ են դրել հուշաքարին՝ ի խոնարհումն անմահ հերոսների։

 

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր