Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Առաջարկն արվել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։ Ինչին Սիմոնյանը դրական պատասխան է տվել։